Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներում կարևորում է դինամիկայի ապահովումը

Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներում կարևորում է դինամիկայի ապահովումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներում կարևորում է դինամիկայի ապահովումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մնացականյանն այս մասին խոսեց փետրվարի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Պաշտոնական հանդիպման համար չշտապենք դեռևս: Շատ էական է, որպեսզի մենք շարունակենք գործընթացը կառուցել այնպես, որպեսզի կարողանանք արդյունք ունենալ: Ժամկետային հարցերն էլ նշանակություն ունեն, բայց կարևոր է, որ հաջորդ քայլը լինի այնպես, որ կարողանանք դինամիկան ապահովել»,- ասաց նախարարը:

Նա հույս հայտնեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ կառուցողական մթնոլորտը պահպանվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում