-1.9 C
Yerevan

«Հրապարակ». Ինչ է ասել Նիկոլն իր ֆրակցիայի ականջին

Նմանատիպ

Իրանական Իսֆահանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել

Իրանական Իսֆահանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է...

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝...

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Իմ քայլը» դաշինքի ակտիվի և ֆրակցիայի 4 ժամանոց նիստի ընթացքում առանձնապես դարակազմիկ հարցեր չեն քննարկվել: Նիստին մասնակցել են նախարար Արայիկ Հարությունյանը, Արարատի և Կոտայքի մարզպետները։

«Կիքս թույլ տված պաշտոնյաներն էին եկել, պարգևավճարների մասով խոսվեց։ Սպասում էինք, բայց անդրադարձ չեղավ Արայիկի` քահանայի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքին»,- ասաց «Իմ քայլ»-ականը:

Հանդիպումը վարել է Նիկոլ Փաշինյանը, սակայն հարցերը շատ են եղել, և հերթը չի հասել կառավարության կառուցվածքին։ Պատգամավոր-ադրբեջանագետը լիկբեզ է անցկացրել հավաքվածների համար, թե ինչ են գրում Ադրբեջանում: Քննարկվել է կառավարության ծրագիրը՝ հիմնականում «տեխնիկական» բաղադրիչների մասով, ՊՈԱԿ-ների արտաբյուջետային խնդիրներն են արծարծվել․ հարցն առաջ է քաշել Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Պարգևավճարների մասով քննադատության սլաքն ուղղվել է ՊԵԿ-ին, Փաշինյանն ասել է` այո, պրոբլեմը կա, պետք է կարողանանք այնպիսի համակարգ սարքել, որ այլևս նման բան չլինի, սակայն անվանական չի անդրադարձել։

«Բերին-տարան մարզպետներին` ի ցույց բոլորիս։ Հանդիպման գլխավոր հարցը դավոսյան հանդիպումն էր՝ Փաշինյանը բավականին մանրակրկիտ անդրադարձավ ղարաբաղյան խնդրին, ներկայացրեց որոշ մանրամասներ Ալիևի հետ հանդիպումից, ասաց, որ խոսակցությունները, թե հայ-հարայ, մեզ ճնշում են, հեսա փաստաթուղթ ա ստորագրվելու, նման բան չկա, հանգիստ եղեք։ Ինքն Ալիևին ասել է, որ չի կարող բանակցել Ղարաբաղի փոխարեն, պետք է Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ նստի, Ալիևն ասել է՝ որ այդպես է, մեր կողմից էլ բանակցային սեղանին կնստի ադրբեջանական համայնքը։ Նիկոլն առարկել է, որ այդ համայնքն Ալիևին է ընտրում ընտրություններին, իսկ իրեն Ղարաբաղը չի ընտրում։ Որ էդպես գնա, թալիշները, լեզգիներն էլ պիտի նստեն բանակցային սեղանի շուրջ»:

Իսկ լրագրողների հետ չզրուցելու, «բերանները սկոչելու» հրահանգ տվե՞լ է Փաշինյանը։ «Չէ. Լիլիթը վերջում բոլորիս զգուշացրեց, որ լրագրողներին ուղղորդենք դեպի իրեն, ու քանի դեռ չեն ստեղծվել վերլուծական, հարցազրույց տվող խմբերը, ինքը հարցերին կպատասխանի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Իրանական Իսֆահանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել

Իրանական Իսֆահանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է...

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝...