Նիկոլ Փաշինյանի այցը Իրան կկայանա փետրվարի վերջին

Նիկոլ Փաշինյանի այցը Իրան կկայանա փետրվարի վերջին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կայցելի փետրվարի վերջին: Այս մասին փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Իրան այցը տեղի է ունենալու փետրվար ամսվա վերջին: Դեռևս չեմ կարող օրակարգի հետ կապված որոշակի հարցեր բացահայտել, բայց այցի ընթացքում անդրադարձ է կատարվելու երկկողմ օրակարգի այն ողջ սպեկտրին, որը բնորոշ է բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկու երկրներին»,- ասաց Նաղդալյանը:

Նախարարության մամուլի խոսնակը նշեց, որ այցի մոտակա օրերին պատկան մարմինների կողմից օրակարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում