0.1 C
Yerevan

«Հրապարակ». Սուպերնախարարություններ՝ սուպերոճ

Նմանատիպ

Միջազգային լրահոսն ամփոփ․ 08․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է տեղի...

Հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթա՞կ է պատրաստվում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսով է, որ...

Վրաստանում կրկին բորբոքվում են ներքաղաքական կրքերը

Հարյուրավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել փողոց՝ բողոքելու Վրաստանի...

«Հրապարակ» թերթը գրում է. «Օպտիմալացվող, «սուպեր»նախարարությունները սկսել են «սուպերոճով» աշխատել լրագրողների հետ. նրանք այլևս բանավոր հարցերի չեն պատասխանում` պահանջում են հարցը գրավոր ուղարկել և, օրենքով նախատեսված` միայն 5-րդ օրն են պատասխանում:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին գրավոր հարցեր էինք ուղարկել. Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները հունվարի 22-ին ծանուցագրեր են ստացել, որ աշխատելու են մինչև մարտի 31-ը՝ «նրանց պայմանագրերը կարող են լուծվել»․ ինչո՞վ է պայմանավորված սա, և ինստիտուտը վերակառուցվելո՞ւ է, թե՞ հնարավոր է և լուծարվի: Հարցմանը «սպառիչ» պատասխան է տվել նախարարության քարտուղար Նարինե Հարությունյանը․ «Հաստիքների կրճատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2019-ին նախատեսում է «Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում ու հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում», «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրային միջոցառումներն իրականացնել մրցութային կարգով, որի արդյունքում հնարավոր է Կրթության ազգային ինստիտուտի ֆինանսավորման նվազեցում: Ելնելով այս իրողությունից` խորհուրդը որոշել է Կրթության ազգային ինստիտուտի անձնակազմին գրավոր ծանուցել հաստիքների կրճատման մասին: Միաժամանակ նշենք, որ Ձեր կողմից առաջ քաշված ենթահարցերին հնարավոր է պատասխանել` ելնելով մրցույթի արդյունքներից»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Միջազգային լրահոսն ամփոփ․ 08․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է տեղի...

Հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթա՞կ է պատրաստվում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսով է, որ...

Վրաստանում կրկին բորբոքվում են ներքաղաքական կրքերը

Հարյուրավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել փողոց՝ բողոքելու Վրաստանի...