Գևորգ Հարությունյանը Ֆաջրի գավաթի խաղարկության առաջատարների խմբում է

Գևորգ Հարությունյանը Ֆաջրի գավաթի խաղարկության առաջատարների խմբում է

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում շարունակվող շախմատի Ֆաջրի գավաթի խաղարկությունում տեղի ունեցան 4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից Գևորգ Հարությունյանը տոնեց 3-րդ անընդմեջ հաղթանակը և միացավ մրցաշարի առաջատարների խմբին: Հաղթանակ տոնեց նաև Կարեն Գրիգորյանը, իսկ Սամվել Տեր-Սահակյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ:

4-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում են 3.5 միավոր վաստակած 6 շախմատիստ: Մեր շախմատիստներից առաջատարների թվում է Գևորգ Հարությունյանը: Սամվել Տեր-Սահակյանը և Կարեն Գրիգորյանը առաջատարներին զիջում են կեսական միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում