-1.9 C
Yerevan

Արման Ավետիսյան. «Մինասի որմնանկարը փրկելու ծրագիր նախարարությունը չունի»

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

Մինասի 1973 թ. ստեղծած «Գիշեր» որմնանկարը, որ գտնվում է Գյումրիի չգործող գործարանի շենքում, կործանման եզրին է: Փետրվարի 8-ին «Տեսակետ» մամուլի ակումբում այդ մասին ահազանգ հնչեցրին Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը և «Մինաս Ավետիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ազատ Թովմասյանը:

«Մեզ նախարարությունից ասել են, որ գործնական առումով բան չունենք պատասխանելու: Կար պետական ծրագիր, որի միջոցով Մինասի 8 որմնանկար էր հանվել, ամրակայվել եւ փրկել: Նույն ծրագրով մնացել էր վերականգնել Մինասի «Գիշեր» հայտնի գործը, որն ամենաշատն է վնասված, սակայն ամեն անգամ հերթը չէր հասնում «Գիշերին»: Այն կազմակերպությունները, անհատները, որոնք վճարում էին որմնանկարը տեղափոխելու համար, աշխատում էին առաջին հերթին հանել այն որմնանկարը, որն ավելի քիչ էր վնասված: Ի դեպ, «Գիշերը» նույնպես որպես հուշարձան պահպանվում է պետության կողմից», – ասաց Արման Ավետիսյանը: Հավելեց, որ «Ցերեկ» որմնանկարը չի պահպանվել: 

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի ասուլիսում մի անգամ էլ են բարձրացրել «Գիշերի» պահպանման հարցը, այնուհետեւ ինքը հանդիպել է այն ժամանակվա մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, սակայն հասկացել է, որ որմնանկարը փրկելու ծրագիր նախարարությունը չունի: 

«Մինաս Ավետիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ազատ Թովմասյանը շեշտում է` անցյալ տարի գրավոր դիմել են նոր իշխանություններին` սկսած վարչապետից, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել: «Անգամ գրավոր պատասխան, որ կհետեւենք, դա էլ չկա», – տարակուսանք է հայտնում հիմնադրամի տնօրենը:

Նաեւ հավելեց, որ մշակույթի նախարարությունը խոստացել էր գումար հատկացնել, որպեսզի գոնե մինչեւ վերականգնումը որմնանկարը պահպանվի, սակայն խոստումը չի պահել: Արման Ավետիսյանը հայտնեց, որ որմնանկարի փրկության համար նախկինում արվել էր նախահաշվարկ, որն իր մեջ ներառում էր նաեւ Մինասի «Ցերեկի» փրկությունը, սակայն վերջինս արդեն չկա, ստիպված են նոր նախահաշվարկ անել: Նրա խոսքերով, շուրջ 20.000-25.000 դոլար է անհրաժեշտ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը փրկելու համար:

Լրագրողի հարցին՝ իր կարծիքով Մինասը բավարար չափով արժեւորված չէ՞, որ նրա ժառանգությունը պատշաճ ուշադրության չի արժանանում, Արման Ավետիսյանը դժվարացավ պատասխանել: «Գուցե հարցը պատկան մարմիններին ուղղվի», – ասաց նա: «Հայաստանն ունի մշակույթ, որը գերազանցում է իր հնարավորությունների, պահպանման եւ ներկայացման չափերը:

Հայաստանն ի զորու չէ միանգամից այդ հարցերը լուծել, բայց մտածել, որ մենք փոքր երկիր ենք, ինչն անընդհատ շեշտվում է, համարում եմ հանցագործություն: Մենք փոքր երկիր չենք, նորմալ երկիր ենք մեծ մշակույթով, որն անհրաժեշտ է պահպանել»,-ասաց նա:

Հիշեցրեց, որ նախկին կուլտուրայի մինիստրությունն ուներ որմնանկարների վերականգնման լաբորատորիա: Հայ մասնագետները ժամանակին կտրել-հանել էին Մինասի որմնանկարի մի մասը, որպեսզի վերականգնեն: Սակայն լուր էին ստացել, որ լաբորատորիան փակվել է, ֆինանսավորում չի լինելու, հետեւաբար աշխատանքները չեն կարող շարունակվել: «Իրենք որմնանկարի կտորները դնում են պատի տակ, մեկնում են Երեւան պարզելու, թե ինչ հաշիվ է: Երբ մեկ շաբաթ անց վերադառնում են, կտորները ոչնչացված են լինում, որովհետեւ գործարանը քանդուքարափ էր, մարդիկ փայտ էին ման գալիս, որ վառեին, ու ոչ ոք չէր մտածում, որ դա որմնանկարն է», -հիշեց Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռի թանգարանի տնօրենը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...