Ո՞ւմ ցուցումով են հոգեբուժարան տեղափոխել ադեկվատ կնոջը
Նմանատիպ
«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է տարեց կնոջը’ Ամալյա Նազարեթյանին բռնի կերպով հոգեբուժարան տեղափոխելու փաստին և գրել. «Այսպես կոչված բժիշկները, այսպես կոչված իրավապահները, այսպես կոչված բիզնես-ներկայացուցիչները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ Ամալյա Նազարեթյանի հարցում: Մեր հրապարակումից անցել է 5-6 օր, բայց նրան շարունակում են պահել հոգեբուժարանում…
Թերթը հիշեցնում է, որ Ամալյա Նազարեթյանը հոգեբուժարան է տեղափոխվել «Կոմիտաս» սրճարանի 4 աշխատակիցների դիմումի հիման վրա: «Կոմիտաս»-ը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Մխիթարյանի ընտանիքի անդամներին, կոնկրետ եղբորը’ Անդրանիկ Մխիթարյանին: Կատարվածի շուրջ թերթը զրուցել է Արմեն Մխիթարյանի հետ: Հարցին՝ արդյոք «Իդեալ համակարգի» վարձակալած տարածքը իրենն է, Ա. Մխիթարյանը պատասխանել է.««Իդեալ»-ի տարածքը իմ ֆիրմայինն է, մի քանի բաժնետեր ունի ֆիրման»: Հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի հետ, Ա. Մխիթարյանը պատասխանել է. «Ն.Նազարյանի հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ: Ճիշտ է, հիմա էդպես շփում չունեմ, բայց ժամանակին միասին աշխատել ենք»:
Թերթի դիտարկմանը, թե հիմքեր են ստեղծվում պնդելու, որ Ամալյա Նազարեթյանին հոգեբուժարան տանելու համար ձեր եղբայրը օգտագործել է ձեր և Ներսիկ Նազարյանի’ ոստիկանությունում ունեցած կապերը, Ա. Մխիթարյանը պատասխանել է, որ այդ ամենը հերյուրանք է, նման բան չի կարող լինել և հնարավոր չէ: Դիտարկմանը, թե ուղղակի այս հարցում ձեր եղբոր և «Իդեալ»-ի շահերը համընկնում են, Արմեն Մխիթարյանը նշել է.«Դուք իմացեք, թե էդ կինը ինչեր է կատարել էդ տարիների ընթացքում: Գնացեք հարցրեք էն մարդկանց, ովքեր ճիշտը կասեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում