Լույսերով ասեղնագործած երևանյան «Դիալոգներ»
Նմանատիպ
Երևանի մասին խոսում են շատերը, գովերգում նրա գեղեցկությունը, սակայն հայ կինոյում մեր մայրաքաղաքի պատկերները միշտ զիջել են թե՛ երգերին, թե՛ գովեստի խոսքերին: Իսկ երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Դիանա Կարդումյանի «Դիալոգներ» ֆիլմի շնորհանդեսը, որտեղ Երևանը, այնքան գեղեցիկ էր, որ մեզ ճանաչելի փողոցներն ու շենքները կարծես ոչ թե նկարած էր, այլ լույսերով ասեղնագործած:
Լույսերով ասեղնագործած Երևանյան փողոցներն առաջին անագմ էին մեծ էկրան բարձրացել և հանդիսատեսին ուղորդում էին, օպերատորի և ռեժիսորի աչքերով նայել իրեն:
Այդ նուրբ ու փափուկ լույսերի մեջ էկրանին էր հայտնվել նաև երկու անձանց անավարտ սիրո վերջին հանդիպումը, որը երևանյան ասեղնագործած լույսերով էր վկա դարձել նրանց ներքին և արտաքին դիալոգներին:
Ամառային խոնավ փողոցների լույսերի անդրադարձը կարելի է համեմատել հերոսուհու տաք, բայց թաց սրտի ու թախիծով ժպտացող աչքերի հետ, որ մեկ փայլում են, մեկ խորանում գիշերային մթության մեջ, սլանում անցյալի հիշողությունների ու անհասկանալի ապագայի հետ և կարևորում այդ ասեղնագործած լույսերով գիշերը:
Հերոսուհին գիտի, թե ինչու է այդ գիշերը այդքան կարևոր ու թաղծոտ, սակայն հանդիսատեսի ու հերոսի համար վերջին պահին է բացահյտում իր կիսաթաց լույսերով լի աչքերը: Սերը, որը կարծես թե մնացել է անցյալում, հաճախ խաղդում է երկուսի անդորրը և մեջտեղ բերում նրանց անզորությունն ու անհամարձակությունը:
Ֆիլմում հերոսուհին մեկ ծերանում է իր խորը լռությամբ ու իր սիրով, մեկ երիտասարդ ու հմայիչ կին է նուրբ և երկար ոտքերով: Բայց ամեն դեպքում իրեն զգում է երջանիկ՝ ապրած պահերի համար:
Իսկ հերոսը հաճախ վախենում է իրեն թույլ տալ ապրել… Նրա շունը, որը «կարոտից է սատկել», կարծես, թե հիշեցնում է իր տիրոջ ապագան: Պարզ է հերոսի ֆիզիկական մահվան մաիսն չէ խոսքը, այլ այն, որ շուտով հերոսուհին մեկնում է և կարոտը պարուրելու է նրան: Հերոսը ապրում է սպասումներավ, որ թեկուզ տարին մեկ անագամ կգտնի «իր կյանքի մեջ տեսած ամենատարօրինակ աղջկան», սակայն նրա կարգավիճակը մեծ արգելք է իր սեփական խղճի և անձի առաջ:
Անավարտ սերը, որը ավարտվում է ասեղնագործած լույսերով լի երևանյան դիալոգներով, վերջակետ է դնում երկու անձանց մեջ, հիշատակ թողնելով մի շարֆ՝ տղամարդու օծանելիքի բույրով, և մի կնոջ ձեռքի լուսանկարկար:
Արուսյակ Սիմոնյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում