Արամ Գրիգորյան. Գազի սակագնի վերաբերյալ կազմակերպված քննարկման կարգավիճակը հստակ հայտնի չէր
Նմանատիպ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բոլորովին ցանկություն չունի լսելու հանրության կարծիքը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության ակտիվիստ, ինչպես նաև «Հասարակական պաշտպանների միութան» գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ նույն հանձնաժողովում կազմակերպված քննարկմանը՝ կապված գազի գնի բարձրացման հետ:
Tert.am- փոխանցմամբ’նա նշել է, որ հանձնաժողովը ոչ մի պայման չէր ստեղծել հանրությանը լսելու համար:
«Դահլիճը փոքր էր, սահմանափակ թվով մարդկանց էր տեղավորում, չկար բարձրախոս, որպեսզի մարդիկ իրար հասկանային: Արդյունքում եղավ այնպես, որ հանձնաժողովի նախագահը ուղղակի դադարեցրեց քննարկումը: Հանձնաժողովը հանրությանը հետ աշխատելու որևէ ձև չգիտի»,- ասաց նա և ավելացրեց, որ հանձնաժողովը պարտավոր էր գնի փոփոխության մասին հայտարարել հանրային լսումներ կազմակերպելուց հետո, և ոչ թե առաջ:
Մեկ այլ աղբյուր’ Haynews.am-ը այս թեմայի շուրջ գրում է, որ Արամ Գրիգորյանն նշել է, որ երեկ գազի սակագնի վերաբերյալ կազմակերպված լսումները պատշաճ կերպով չեն անցել:
Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրենը հավելել է, որ կազմակերպված քննարկման կարգավիճակը հստակ հայտնի չէր, քանի որ նշվում էր և որպես հանրային քննարկում, և մասնագետների հանդիպում:
«Կարող եմ ասել, որ գազի սակագինը դեռևս հաստատված չէ: Վարչապետը հայտարարել է 30% սուբսիդավորման մասին, սակայն չի մասնավորեցնում, թե ինչ միջոցներով է դա արվելու»,-նշել է Արամ Գրիգորյանը:
Ըստ նրա’ ՀԾԿՀ-ը պետք է կարգավորի մոնոպոլ շուկան, սակայն, իր տպավորությամբ, այդպիսի հանձնաժողով չկա:
«Հանրության հետ աշխատելու որևէ ձև չգիտի: Այն կատարում է քաղաքական պատվեր: Մեր պահանջն է հանրայնացնել գազի վերաբերյալ կնքված պայմանագիրը»,-ասել է նա:
Բանախոսի համոզմամբ, գազի սակագինը վատագույն հաշվարկներով պետք է մնա նույնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում