Հովիկ Աբրահամյանը օֆշորում բիզնես չունի՞
Նմանատիպ
ԱԺ նախագահ, մեծահարուստ Հովիկ Աբրահամյանը, ով չնայած գրեթե միշտ պետական պաշտոններ է զբաղեցրել եւ միլիոնավոր դոլարների ունեցվածք ունի Հայաստանում, պնդում է, որ օֆշորային գոտիներում բիզնես չունի եւ իր ունեցվածքը Հայաստանում է պահում: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը, որը մի քանի հարց է ուղղել Հ. Աբրահամյանին.
«Պարոն Աբրահամյան, մամուլում բացահայտվել է օֆշորային գոտում վարչապետի ունեցվածքը, Դուք ունեցվածք ուն՚ե՞ք օֆշորային գոտում եւ մտավախություն չունե՞ք, որ Ձերն էլ կբացահայտվի:
Ես ոչ մի ունեցվածք չունեմ օֆշորային գոտում, որ վախենամ: Եվ չեմ էլ հավատում, որ վարչապետը ինչ-որ ունեցվածք ունի օֆշորային գոտում:
Փաստորեն, Ձեր ողջ ունեցվածքը Հայաստանո՞ւմ է:
Այո, դա լավ է, չէ՞:
Ձեզ համար թերեւս լավ է: Այսինքն՝ Ձեզ համար Հայաստանն ավելի լա՞վ բիզնես գոտի է:
Ավելի վստահելի է, ավելի ապահով է, քան որեւէ օֆշորային գոտի: Եվ ես ընդհանրապես Հայաստանից ինչ-որ բան դուրս հանելու կարիքն էլ չունեմ:
Իսկ Ձեր ունեցվածքը մոտավորապես որքա՞ն եք գնահատում:
Հայտարարագիրը որ վերցնեք նայեք, էնտեղ շատ օբյեկտիվ, անկեղծ գրված է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում