Պետրոս Ավետիսյանը հեռացել է «Փյունիկ»-ից
27/02/2019 10:41

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստը Հայաստանի առաջնության մեկնարկից օրեր առաջ միացել է այլ ակումբի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պետրոս Ավետիսյանը միացել է Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբին:
Նա Երևանի «Բանանց»-ի ակադեմիայի սան է: 2014-16 թվականներին հանդես է եկել հենց այդ ակումբում, իսկ 2017-2019 թվականները` «Փյունիկ»-ում, որի կազմում մասնակցել է 28 խաղի: