Ինչո՞վ էիք զբաղվում, երբ աղճատվում էր հրապարակի տեսքը. Ն.Փաշինյան
Նմանատիպ
Այսօր Ազգային ժողովում ներկայացվեց Հայաստանի մարզերի 2012 թ-ի կատարողականը, Երևանի բյուջեի կատարողականը ներկայացրեց քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:Այս մաիսն հայտնում է Aysor.am-ը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխքաղաքապետից հետաքրքրվեց քաղաքապետարանի կողմից հայտարարված Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթի անհրաժեշտության մասին: ԱԺ պատգամավորին զարմացրել է, որ հայտարության մեջ նշված է, որ հրապարակի տեսքը աղճատվել է, առաջացել են ստվերներ, խախտվել է հարակից շենքերի բարձրության կանոնները, դոմինանտության կանոնները:
«Ինչո՞վ էիք զբաղում, երբ դա տեղի էր ունենում հրապարակի հետ, նաև գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ինչո՞վ էր զբաղվում: Նաև պետք է հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել, որ այսօր խոսվում է հրապարակի արդիականացման մասին»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան Կամո Արեյանը միայն նշեց, որ հայտարարված մրցույթով ցանկանում են առաջարկություններ ներգարվվել:
Ինչպես հայտնում է Aravot.am-ը, Կամո Արեյանի խոսքով’ Հանրապետության հրապարակի վերակառուցման շուրջ մրցույթ հայտարարելու հարցը քննարկվել է դեռևս երկու տարի առաջ, սակայն, այն չի ենթադրում բառիս բուն իմաստով վերակառուցում: «Մրցույթի նպատակն է ներգրավելու առաջարկներ’ տրանսպորտի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, ստորգետնյա հատվածն օգտագործելու, ինչպես նաև հրապարակի աջ թևի կառուցվածքը հստակեցնելու համար»,- ասաց փոխքաղաքապետն ու հավելեց, որ մյուս տեղեկատվությունը կտրամադրի Երևանի գլխավոր ճարտարապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում