14.1 C
Yerevan

Արտակարգ հիշողությամբ օժտված փոքրիկը հյուրընկալվել է քաղաքապետին

Նմանատիպ

Ամռան առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա

Հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում,...

Բենզեման առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դիտարկում է Սաուդյան Արաբիայի...

Ռոստովում ֆուտբոլային տրիբունա է շրջվել․ կա զոհ

Ֆուտբոլային հանդիպման ժամանակ սաստիկ քամու պոռթկումը շրջել է հանդիսատեսի...

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում, հյուրընկալել է ֆենոմենալ հիշողությամբ օժտված ութամյա Սիմոն Հարությունյանին: Փոքրիկն անաձամբ էր դիմել քաղաքապետին ընդունելության խնդրանքով:

Սիմոն Հարությունյանը օժտված է առանձնահատուկ հիշողությամբ, ամբողջությամբ գիտի աշխարհի քարտեզը, բոլոր պետությունների մայրաքաղաքներն ու դրոշները, նաև պատասխանում է տարբեր բնագավառներին վերաբերող շուրջ 200 հարցերի: Ի դեպ, փոքրիկ Սիմոնը իր կարողությունների շնորհիվ արդեն իսկ գրանցված է հայկական դյուցազնագրքում:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին՝ խնդրանքը չմերժելու և ջերմ ընդունելության համար, Սիմոն Հարությունյանի հայրը’ Լևոն Հարությունյանը, խոստացել է, որ իրենց կողմից կարվի ամեն ինչ, որպեսզի Սիմոնը միշտ բարձր պահի Երևանի պատիվը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ, շնորհավորելով փոքրիկին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթել է նրան անհոգ մանկություն ու նորանոր ձեռքբերումներ: Քաղաքապետը նաև նվերներ է հանձնել փոքրիկին:

spot_imgspot_img