16.1 C
Yerevan

Բուդաղյանի սպանության փաստով հարուցված քրգործը փոխանցվել է Զինդատախազություն

Նմանատիպ

Հունիսի 14-ից կգործի Երևան-Բաթումի-Երևան գնացքը

«Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները հունիսի 7-ին...

Պատմության այս օրը. թուրքերը գրավեցին Երևանը

1724 թվականի հունիսի 7: Թուրքերը մտան Երևան: Այդ ժամանակ...

Զինծառայող է ինքնասպան եղել․ հարուցվել է քրեական վարույթ

Շտապօգնության բրիգադը հունիսի 6-ին ժամը 22:10-ին պարանոցի շրջանում ինքնավնասումով...

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Ավետիք Բուդաղյանի սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործի նյութերը կիրակի ուշ գիշերը փոխանցվել են զինվորական դատախազությանը: Այս մասին հայտնում է Panorama.am-ը:

Քրեական գործը զինվորական դատախազություն փոխանցվել է այն տրամաբանությամբ, որ տուժողներից մեկը ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանն էր:

Նշենք, որ Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հնչած կրակոցների հետևանքով: Իսկ Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Ավո Բուդաղյանը, ով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն էր, նույն վիճաբանության ժամանակ ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր: Հրազենային վնասվածք էր ստացել նաև դեպքի վայրում եղած 38-ամյա Նիկոլայ Աբրահամյանը, ով նույնպես տեղափոխվել էր հիվանդանոց:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հարուցվել էր քրեական գործ:

Դեռ այն ժամանակ ոստիկանություն էին բերման ենթարկվել և հրավիրվել դեպքին մասնակից, ականատես հնարավոր վկաները, որոնք հարցաքննվում են: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կան ձերբակալվածներ, սակայն անուններ չեն հրապարակում: Կատարվում է նախաքննություն:

spot_imgspot_img