Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանը կունենա 6 մասնակից
26/03/2019 14:30

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի մարմնամարզության առաջնությանը Հայաստանը կմասնակցի 6 մարզիկով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Լեհաստանում կայանալիք առաջնությանը կմասնակցեն Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Արթուր Ավետիսյանը և Վիգեն Խաչատրյանը: Առաջնությունը վարկանիշային կլինի Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերի համար:
Այս տարի առաջնությունն անցկացվում է Լեհաստանում ապրիլի 10-14-ը:
Մինչ Եվրոպայի առաջնությունը թիմն ուսումնամարզական հավաք կկազմակերպի Թբիլիսիում: