21.1 C
Yerevan

Սուրիկ Խաչատրյանի ճակատագրի որոշումը օրենքի շրջանակներում չի լինելու

Նմանատիպ

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դժվարանում է ասել, թե Գորիսում Սյունիքի մարզպետի տան դիմաց տեղի ունեցած դեպքից հետո ինչ է սպասվում մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, բայց մի բան հստակ է՝ մարզպետի ճակատագրի որոշումը օրենքի շրջանակներում չէ, որ լինելու է: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ այս դեպքը ևս մեկ անգամ ավելի կարևոր խնդրի շուրջ ուշադրություն հրավիրեց, այն է՝ կառավարման համակարգը մենաշնորհված է ամենաբարձր մակարդակով: «Այս կամ այն վայրերում անընդհատ նմանատիպ դրսևորումներ են լինում, Գյումրիում, Սյունիքում, մարզպետների հարազատների պատգամավորների մասնակցությամբ: Այսպիսի դրսևորումները ցույց են տալիս, որ կառավարման համակարգը այսպես շարունակել չի կարելի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իշխանության գործն է ապահովել վերարտադրությունը, կլինի դա թաղային, թե պառլամենտի մակարդակում, և ոչ թե կառավարում իրականացնել:

Ըստ նրա՝ իշխանությունը երբևիցե, ըստ էության, չպատժեց հանցագործություն կատարած անձանց, չէ որ տեսանյութերում շատ պարզ երևում էր, թե Սյունիքի մարզպետն ինչպես է վարվում Սիլվա Համբարձումյանի հետ, և դրանից հետո նա մնաց ու պաշտոնավարեց, և իշխող կուսակցությունը, գործող նախագահը նրան չպատժեց այդ արարքի համար. «Ես չեմ ուզում ասել, թե ինչ խնդիրներ են եղել, բայց ցանկացած պարագայում մարզպետին վայել չէր նման պահվածքը»:

«Անդրադառնալով սպանված գործարար Ավետիք Բուդաղյանին՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ բոլորը տեսնում են, որ գործարարները կառավարման համակարգի պատճառով գործը թողնում են և դուրս են գալիս Հայաստանից, տեսնում են, որ կարող ուժերը, ովքեր ունեն ինչ-որ դիրքորոշում, չեն կարողանում իրենց տեղը գտնել այս կառավարման համակարգում, դրա պատճառով գնում են:

spot_imgspot_img