ՕԵԿ-ը էլ կայք չունի

Ամենայն հավանականությամբ, Երևանի ավագանու ընտրություններում իշխող կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցության պարտությունը ՕԵԿ-ականների վրա ծանր է նստել: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ ՕԵԿ-ն այլևս պաշտոնական կայք չունի. նախկինում գործում էր oek.am կայքը, որտեղ տեղեկատվությունը 2012թ. ԱԺ ընտրություններից հետո երկար ժամանակ’ մեկ տարի շարունակ, չէր թարմացվում:

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ՕԵԿ-ը բացեց oekyerevan.am կայքը, բայց հիմա սա ևս փակվել է: Եթե հաշվի առնենք ՕԵԿ-ի պասիվությունը քաղաքականության մեջ, երբ այս կուսակցությունը, ըստ էության, վերածվել է ՀՀԿ-ի կցորդի, կարելի է ենթադրել, թե այնտեղ ինչ իրավիճակ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում