30.1 C
Yerevan

Ողբերգություն Գորիսում, որ մի օր տեղի էր ունենալու

Նմանատիպ

Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը. Զելենսկի

Ռուսաստանը պարտվում է պատերազմում. այս մասին հայտարարել է Ուկրաինայի...

Ադրբեջանական զինվորականները Թուրքիայում մասնակցում են զորավարժությունների

Թուրքական Քոնիայի ավիաբազայում տարբեր երկրների զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են...

Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանը նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»

Ադրբեջանի իշխանություններն Նախիջևանը ինտենսիվ նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Ինչպես...

«Հայոց աշխարհն» անդրադարձել է Գորիսում տեղի ունեցած սպանությանն ու մեկնաբանել. «Ցանկացած պարագայում, որքան էլ որ դա դառը հնչի, պետք է նկատել, որ վաղ թե ուշ Գորիսում կամ Սյունիքի մարզում նման մի ողբերգական դեպք լինելու էր: Տեղի էր ունենալու՝ հաշվի առնելով, թե հատկապես ինչ նկարագրի ու խառնվածքի տեր անձնավորության է վստահված Սյունիքի մարզպետի պաշտոնը: Անցած տարիներին մեկ անգամ չէ, որ Սուրեն Խաչատրյանի ու նրա տարբեր ազգականների, նաեւ թիկնապահի անունները հոլովվել են՝ կապված ամենատարբեր անօրինականություններին, տարբեր անձանց նկատմամբ բռնություն գործադրելուն առնչվող պատմությունների հետ: Հարկավ, շատերն են հիշում նաեւ գործարար կնոջ նկատմամբ հենց Սուրեն Խաչատրյանի հարձակումը՝ Երեւանի հյուրանոցներից մեկի նախասրահում: …Բայց այստեղ էականն այն է, որ Սուրեն Խաչատրյանը այդ պատմություններից յուրաքանչյուրի համար արդեն վաղուց պետք է առնվազն պաշտոնանկ արված լիներ: Սակայն ոչ՝ նա շարունակում էր պաշտոնավարել: Իսկ կանոնը, որ անպատժելիությունը հանգեցնում է ավելի մեծ հանցագործության, գործում է անվրեպ: Եվ գործեց: Սա՛ է բուն հարցը: Ախոռները մաքրել է պետք: Չափից ավելի մաքրելու բան է կուտակվել՝ այդ գործը դանդաղ անելու համար:

Այս ընթացքում անհաշիվ անգամ ասվել է, որ «բդեշխական» մենթալիտետով ու «զամաշկաներով» կերպարները պիտի տեղ չունենան պետական կառավարման համակարգում: Նմանների գոյությունը անարդյունավետ է դարձնում կառավարումը (առնվազն) եւ հարվածի տակ է դնում պետությունը, անվանարկում է պետական համակարգն ու զրոյացնում իշխանության վարկը քաղաքացիների աչքում: Կարելի է, իհարկե, եւ «բդեշխների» ու նմանօրինակ «իշխանիկների» ինչ-ինչ պաշտոնների նշանակել: Բայց այդ դեպքում հասարակությունն ու պետությունը պարբերաբար ցնցվելու են Գորիսում հունիսի 1-ին կատարվածի նման հանցագործություններից»:

spot_imgspot_img