21.1 C
Yerevan

Էներգախնայողությամբ Հայաստանը տարեկան կարող է խնայել շուրջ 132 մլրդ դրամ

Նմանատիպ

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

«Ազգ»-ում կարդում ենք. «Գազի և էլեկտրաէներգիայի գների մոտալուտ բարձրացումը մեզ վերջնականապես համոզեց, որ Հայաստանը պարզապես այլընտրանք չունի այլընտրանքային էներգետիկան և էներգախնայողությունը զարգացնելու առումով: Որքան էլ կառավարությունը սուբսիդավորի գազի գնի բարձրացման մի մասը, այն շարունակելու է թանկանալ, քանի որ պաշարներն անսպառ չեն: 1,3 թե 5 տարի հետո մենք նորից ենք բախվելու այս հարցին: Իսկ անընդհատ սուբսիդավորելն անհնար կդառնա իշխանության համար:

Հետևաբար, ավելի ճիշտ և նպատակահարմար է արագացնել քայլերը այն էներգետիկ հնարավորություններն օգտագործելու համար, որոնք անսպառ են: Պարզվում է, որ Հայաստանի կառավարությունն ունի «ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագիր» ընդունված դեռևս 2007-ին, ինչպես նաև այն կյանքի կոչելու գործողությունների ծրագիր, որը, չգիտես ինչու, ընդունվել է միայն 2010-ին: Մեր երկիրը մեծապես կարող է տնտեսել էներգախնայողության մեջ: Համաշխարհային բանկի 2008-ի ուսումնասիրության համաձայն, էներգախնայողությամբ Հայաստանը կարող է խնայել տարեկան 132 մլրդ դրամ, որը համարժեք է եղել այն ժամանակվա ՀՆԱ-ի գրեթե 5 տոկոսին»:

spot_imgspot_img