«Գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, գրեթե փոփոխություն չկա:
Կրկնին վիրահատական միջամտության հավանականությունը մեծ է»,-այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերվում է հայ-ադրբեջանական պետական սահմանում` Քարվաճառի ուղղությամբ հակառակորդի դիվերսիոն հարձակմանն, ապա նա նշել է. «հակառակորդը այս օրերին իրեն դրսևորել է նույն կերպ. սահմանին միշտ էլ փորձում է առաջացնել նոր լարումներ, սակայն ստանում է արժանի հակահարված և հետ շպրտվում: Եղածի պատասխանատվությունը կրում է հակառակորդը:
ՀՀ ԶՈՒ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, ոչ մի կորուստներ չունենք»:
Նշենք, որ որ հունիսի 4-ի առավոտյան, լուրեր էին տարածվել, թե հայ-ադրբեջանական պետական սահմանում` Քարվաճառի ուղղությամբ, հակառակորդը դիվերսիոն հարձակում է իրականացրել: