16.1 C
Yerevan

Վարչապետ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ համակարգողին

Նմանատիպ

Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  հունիսի...

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետի հետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո...

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր կենտրոններ կբացի

ԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս...

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Կառավարության ղեկավարը, շնորհավորելով Բուզետոյին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ այսուհետ ևս ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի գրասենյակի միջև փոխգործակցությունը կլինի ներդաշնակ և սերտ:

«Մենք շահագրգռված ենք երկկողմ կապերի հետագա զարգացմամբ և խորացմամբ: Մենք բարձր ենք գնահատում տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերն ու դրանց նշանակությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Բրեդլի Բուզետոն վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար:

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են ՄԱԶԾ «Հարավային կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրով իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և այլ բնագավառներում երկկողմ փոխգործակցության հեռանկարներին:

spot_imgspot_img