23.1 C
Yerevan

ԿԳՆ-ն հայտարարում է ռուսաստանյան բուհերում ուսանելու հնարավորության մասին

Նմանատիպ

Կանադայում մոլեգնում են անտառային հրդեհները

Կանադայում բռնկված անտառային հրդեհների պատճառով ձևավորված ծխի ամպը այս...

Անձրևներ և ամպրոպ․ Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հունիսի 9-ի երեկոյան ժամերին, 10-ի գիշերը, 12-ի կեսօրից...

Ուկրաինական անօդաչուն ընկել է Վորոնեժում բնակելի տան վրա

Վորոնեժում ուկրաինական անօդաչու թռչող սարքը ընկել է բնակելի տան...

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Հայտարարվում է մրցույթ՝ 2013-2014 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում կամ կուրսում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝

• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,
• դիմում-հարցաթերթիկ,
• ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկներ /տպատառ լրացրած/,
• միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ դիպլոմի և միջուկի պատճենները’ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված, իսկ ավարտական դասարանում/կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
• անձնագրի պատճենը’ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
• ծննդականի պատճենը՝ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
• բժշկական տեղեկանքներ՝ ընդհանուր առողջության և

ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ /ռուսերեն լեզվով/,

• 3×4 չափի 6 գունավոր լուսանկար,
• արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական /ասպիրանտական/ կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.

•ռեֆերատ՝ հայերեն լեզվով,
•օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ
•օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ’ ՀՀ ԿԳ նախարարի 30.11.2012 N 1093-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան»:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Կանադայում մոլեգնում են անտառային հրդեհները

Կանադայում բռնկված անտառային հրդեհների պատճառով ձևավորված ծխի ամպը այս...

Անձրևներ և ամպրոպ․ Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հունիսի 9-ի երեկոյան ժամերին, 10-ի գիշերը, 12-ի կեսօրից...

Ուկրաինական անօդաչուն ընկել է Վորոնեժում բնակելի տան վրա

Վորոնեժում ուկրաինական անօդաչու թռչող սարքը ընկել է բնակելի տան...