24.1 C
Yerevan

«Երևան Ջուրը» մաքրում է անձրևատարները

Նմանատիպ

Մարտակերտի շրջանում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը․ ՌԴ ՊՆ

Մարտակերտի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի մեկ...

Ծխախոտ․ մահաբեր կախվածություն

Ծխախոտը ժամանակակից մարդու կյանքի գլխավոր սպառնալիքն է։ Ամբողջ աշխարհում...

MetaGait. հայկական արտադրության վերականգնողական սարք

Հայկական արտադրության MetaGait-ը քայլքի իմիտացիա ստեղծելով՝  վերականգնում է  հաշմանդամություն...

Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկից կտրուկ շրջադարձ կատարեց դեպի Հերացի փողոց տանող ստորգետնյա անցուղի և փակեց վերջինիս մուտքը: Հետևից՝ Երևան Ջուր ՓԲԸ Արևելք շահագործման տնօրինության Կենտրոն տեղամասի աշխատակիցները մտան անցուղի և ձեռնամուխ եղան անձրատարների մաքրմանը:

Այդ օրը նրանց ուղեկցող և անվտանգությունն ապահովող ոստիկանության փոխգնդապետը բարեկամաբար խնդրեց՝ ցույց տալով տրանսպորտային միջոցների անմիջապես առաջացած կուտակումը, կես ժամում ավարտել աշխատանքները: Այնուհետև, սպասելով մինչև որ նշված վայրում ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ տեղադրվեն, նա անցավ Խանջյան-Սայաթ-Նովա խիստ բանուկ խաչմերուկում ավտոմեքենաների հոսքի կարգավորմանը: Իսկ մինչ այդ՝ առավոտից Երևան Ջրի աշխատակիցները արդեն հասցրել էին մաքրել անձրատարները վերջին առատ տեղումների արդյունքում կուտակված աղբից մի շարք անցուղիներում ու փողոցներում:

Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետի օրերս արված կարգադրության համաձայն նախատեսվում է վերակառուցել անձրատար համակարգը թվով մոտ 30 փողոցներում, որտեղ ներկայումս ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Մյուս փողոցներում նույնպես պետք է առկա խնդիրներին լուծումներ գտնվեն: Բնականաբար, այստեղ զգալի դեր է կոչված խաղալու Երևան Ջուրը, մասնավորապես անձրատարներում պարբերաբար կուտակված աղբը մաքրելու և այդ միջոցով դրանց թողունակությունն ավելացնելու գործում:

Խոսքը ինչպես փողոցային աղբի մասին է, որը հետևանք է աղբահանության թերությունների, այնպես էլ առանձին բնակիչների և կազմակերպությունների կողմից անձրատարները /ինչպես և կոյուղիները/ որպես աղբատար օգտագործելու արդյունքում նրանցում կուտակվող թե կենցաղային առարկաների և թե շինանյութի: Այսպես, եթե նշված ստորգետնյա անցուղու ՛՛պարունակությունը՛՛ զուտ փողոցային աղբ էր, ապա Կիևյան-Օրբելի խաչմերուկի կոյուղունը՝ արդեն սալաքարեր, ընդ որում այնպիսի քանակությամբ, որ հեռացման համար պահանջվեց մեկ լրիվ բեռնատար:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մարտակերտի շրջանում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը․ ՌԴ ՊՆ

Մարտակերտի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի մեկ...

Ծխախոտ․ մահաբեր կախվածություն

Ծխախոտը ժամանակակից մարդու կյանքի գլխավոր սպառնալիքն է։ Ամբողջ աշխարհում...

MetaGait. հայկական արտադրության վերականգնողական սարք

Հայկական արտադրության MetaGait-ը քայլքի իմիտացիա ստեղծելով՝  վերականգնում է  հաշմանդամություն...