Դեդ Հասանի կլանի ներկայացուցիչ «օրենքով գող» Արտյոմ Սարատովսկին «արտաքսվել է» Հայաստանից

«Ժամանակի» տեղեկություններով՝ օրեր առաջ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ժամանել ազգությամբ հայ «օրենքով գող» Արտյոմ Առաքելյանը, որը «գողական աշխարհում» հայտնի է որպես Արտյոմ Սարատովսկի: Այս մասին գրումէ «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Վերջինս Հայաստանում պետք է մասնակցեր «գողական աշխարհին» վերաբերող մի հավաքի, սակայն ժամանելուց հետո՝ մի քանի օր անց, Արտյոմ Սարատովսկին ոստիկանության կողմից հայտնաբերվելուն պես «արտաքսվել» է երկրից:

Նշենք, որ 33-ամյա Արտյոմ Առաքելյանը, ով առավել հայտնի է Արտյոմ Լիպեցկի անվամբ, Դեդ Հասանի կլանից է, իր պատիժը ստացել է ՌԴ Սարատովյան մարզում՝ ըստ էության այդտեղից էլ ստանալով երկրորդ անունը:
Հավելենք նաեւ, որ 2012 թվականի հոկտեմբերի 25-ին Արտյոմին ձերբակալել էին Ռուսաստանի մայրաքաղաքում՝ «գողական» հավաքներից մեկի ժամանակ։ Նրա մոտ հայտնաբերվել էին թմրանյութեր եւ կեղծված փաստաթղթեր: Նա դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման:

Արտյոմը Դեդ Հասանի ներկայացուցիչների կողմից «օրենքով գող» էր կնքվել 2012 թվականի ամռանը, երբ դեռ ոչ մի անգամ դատապարտված չէր եղել։ Հայրնեիքում՝ Հայաստանում, նման քրեական հեղինակության մասին ոչ ոք չէր լսել, այսինքն Արտյոմը քրեական անցյալ չի ունեցել, իսկ Լիպեցկի շրջանում նրան ճանաչում էին որպես հաջողակ առեւտրականի»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում