Կենտրոնի նոտարական գրասենյակում հիմնականում լինելու են հայրենի պատգամավորների հարազատները

««Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ցանկանում է ԿԸՀ-ի ղեկավար Տիգրան Մուկուչյանի կնոջը Կենտրոն վարչական շրջանի նոտարական գրասենյակի տնօրեն նշանակել։ Մեր տեղեկություններով՝ Հ. Թովմասյանը մտադիր է այս գրասենյակում ամբողջությամբ նոր նշանակումներ կատարել։ Նշվում է նաև, որ հիմնականում լինելու են հայրենի պատգամավորների հարազատները, որոնց Հ. Թովմասյանը խոստացել է «գործ» տալ։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել արդարադատության նախարարի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանից, սակայն վերջինս նշեց, որ ուշ ժամ Է, և չի կարող ճշտել տեղեկությունը. «Երկրորդն Էլ՝ Հրայր Թովմասյանը վաղը (այսօր-խմբ.) մեկնում է գործուղման Մոսկվա, հաջորդ շաբաթ կվերադառնա, կճշտեմ այդ տեղեկությունը։ Ես չունեմ նման տեղեկություններ, կարող եմ ճշտել միայն հաջորդ շաբաթ»։ Իսկ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը մեր հարցին, թե արդյոք Ձեր կնոջը նշանակելու են նոտարական գրասենյակի ղեկավար, ասաց՝ ո՛չ»,– գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում