26.1 C
Yerevan

Գեներալ Մանվելն ընտանիքի ուղեկցությամբ մեկնել է Ֆրանսիա՝ բուժզննում անցնելու

Նմանատիպ

Եվրախորհրդարանն ընդունել է զենքի լայնածավալ արտադրության ծրագիր

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Եվրահանձնաժողովի կողմից մշակված օրինագծին, որը...

Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի...

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ուկրաինական զինուժի կողմից սահմանը ճեղքելու փորձի մասին

Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո շրջանում փորձել...

Ծայրահեղությունների և հակասությունների երկիր է Հայաստանը: Մի կողմից Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած ազատամարտիկներն են’ իրենց ու իրենց ընտանիքների գոյությունը մի կերպ քարշ տալու համար պետության տրամադրած թոշակի դեմ բողոքով, մյուս կողմից’ նույն այդ պատերազմում կռված այլ բարձրաստիճան զինվորականներ’ իրենց մարտական ընկերների ցավին անհաղորդ, ցոփ ու շվայտ կյանքով, կուշտ դեմքերով ու չկշտացած ստամոքսով:Վիրավորական, անգամ ստորացուցիչ է տեսնել պատերազմ հաղթած տղաներին՝ հացի խնդրի առաջ կանգնած: Լսել նրանց արդարացի դժգոհությունները, թե ինչպես են փող չունենալու պատճառով սեփական առողջությունն անտարբերության մատնել: Ազատամարտիկների թշվառ կյանքի գույներն ավելի են խտանում հատկապես գեներալ Մանվել Գրիգորյանի կուռուկուշտ ֆոնին:

Այն պարագայում, երբ մի շարք ազատամարտիկներ դեղի փող հայթայթելն անգամ մեծ խնդիր են համարում, գեներալ Մանվելը, պրոֆիլակտիկ նպատակներով, պարբերաբար այցելում է արտասահմանյան բարձրակարգ ու թանկարժեք կլինիկաներ: Շուրջ 10 օր է, ինչ գեներալը հերթական բուժզննման նպատակով Ֆրանսիայում է: Նրա մերձավոր շրջապատից «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ գեներալի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Ասել են, որ թոքերի խնդիր ունի:

Մանվել Գրիգորյանի առողջության մասին տեղեկություններ թերթը փորձել է ստանալ նրա քաղաքապետ որդուց: Պարզվեց, որ նա էլ է Ֆրանսիայում: Իսկ թե երբ կվերադառնա’ քաղաքապետարանի ընդունարանից դժվարացան պատասխանել: Ավելի ուշ թերթի թղթակիցը տեղեկացել է, որ Ֆրանսիայում է նաև գեներալի դուստրը’ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը:

spot_imgspot_img