23.1 C
Yerevan

Ահմադինեժադը կարող է կանգնել դատարանի առջև` Իրանի միջոցները մսխելու համար

Նմանատիպ

Ուկրաինան հնարավոր է համարում ՌԴ-ի հետ բանակցությունները մեկ պայմանով

Ռուսաստանի հետ հնարավոր համաձայնության գոտի կարող է հայտնվել, եթե...

Մոսկվան արձագանքել է Վորոնեժի վրա անօդաչուի հարձակմանը

Կիևի ռեժիմը շարունակում է հարձակումները քաղաքացիական օբյեկտների վրա, Ռուսաստանի...

Հայաստանն օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները․ Պետքարտուղարություն

Չնայած պատժամիջոցներին, դեպի Ռուսաստան միկրոչիպերի և առանցքային էլեկտրոնային բաղադրիչների...

Ինչպես տեղեկացնում է «Радиоферда»-ն, Իրանում հերթական անգամ խնդիր է առաջացել երկրի նախագահի և պառլամենտի անդամների միջև:
Պառլամենտը մեղադրում է Ահմադինեժադին Նյու-Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի նիստին մասնակցելու համար պատվիրակության կազմում 125 հոգի ընդգրկելու համար, որը երկրի բյուջեի վրա ծանր է նստել:

Պատգամավորների մեծամասնությունը նշել է, որ երկիրը ծանր դրության մեջ է, քանի որ ենթարկվում է միջազգային սանկցիաների, առկա է արժութային դիֆիցիտ, ինֆլյացիայի մակարդակը բարձր է և ազգաբնակչությունը աղքատանում է: Այդ իսկ պատճառով պատգամավորները բացատրագիր են պահանջում նախագահից’ նման շռայլություն թույլ տալու համար: Հակառակ պարագայում’ նրան սպառնում են դատի տալ:

Հիշեցնենք, որ օրերս կկայանան Իրանի նախագահական ընտրությունները, որտեղ Ահմադինեժադը չի կարող դնել իր թեկնածությունը: Իրանի նախագահի և բարձրագույն հոգևոր առաջնորդի հարաբերությունները բավակին լարված են այս պահին, որն էլ դարձել է հիմնական պատճառներից մեկը Ահմադինեժադի նկատմամբ իրականացվող կոշտ քաղաքականության համար:

Ահմադինժադը սպառնացել էր Պահապանների խորհրդին իր նախընտրաժ թեկնածուներին չհաստատելու դեպքում կհրապարակի նախկին ընտրությունների վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր: Սակայն նրա այս հայտարարությունը բավականին թանկ էր արժեցել, քանի որ գործող նախագահին ձերբակալել և յոթ ժամ հարցաքննության էին ենթարկել: Իսկ հունիսի 2-ին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը անսարք վիճակում է եղել, որի հետևանքով հարկադիր վայրէջք է կատարել: Կասկածներ կան, որ այդ ամենը պարզապես միջաեպ չէ, այլ պլանավորված գործողություն

Աննա Բարսեղյան

spot_imgspot_img