21.1 C
Yerevan

Ռուսաստանի դեսպանը կարեւորում է համագործակցությունը ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության հետ

Նմանատիպ

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 5-ին հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Այս մասին տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից: Նախարարը, շնորհավորելով դեսպանին՝ Հայաստանում առաքելություն սկսելու կապակցությամբ, կարևորեց երկու երկրների միջև գոյություն ունեցող կապերը ինչպես ավտոմոբիլային ու երկաթուղային տրանսպորտի, այնպես էլ կապի և հեռահաղորդակցության բնագավառներում:

Նախարարը նշեց, որ Տրանսպորտի և կապի նախարարությունը սերտորեն համագործակցում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ընկերություն հանդիսացող «Հարավկովկասյաներկաթուղու» հետ, ակտիվորեն մասնակցում է ընկերության գործունեության ընթացքումառաջացող խնդիրների լուծմանը և բնականոն աշխատանքների կազմակերպմանը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր հերթին կատարում է ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները:

Խոսելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հեռանկարների մասին՝ Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ Հայաստանում գործում են ռուսական բջջային երկու օպերատորներ, որոնց աշխատանքի նկատմամբ նախարարությունը որևէ դժգոհություն չունի: Նորանշանակ դեսպանն իր հերթին կարևորեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության համագործակցությունը Հայաստանի տիեզերական ծրագրի, այդ թվում՝ սեփական արբանյակի ստեղծման նախագծի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

spot_imgspot_img