21.1 C
Yerevan

Հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը կարևոր է երկու կողմերի համար

Նմանատիպ

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

Հունիսի 5-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Սերգեյ Օվերչենկոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը կարևոր նշանակություն ունի երկկողմ փոխգործակցության ամրապնդման ու խորացման գործում: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց ՀՀ ԱԺ-ի և ՌԴ ԴԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը: Դրական գնահատվեցին վերջերս ՌԴ-ում անցկացված հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության կոմիտեի հերթական նիստի աշխատանքները և դրանցում բարձրացված հարցերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորեցին տարբեր խորհրդարանական հարթակներում երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը, խորհրդարանական դիվանագիտության զարգացումը, օրենսդրական և այլ ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

spot_imgspot_img