Ընտրական մեծ տրիադայից դեռ ուշքի չեկած քաղաքական կուսակցություններն ու գործիչները խումհարի մեջ սկսել են հետընտրական ինվենտարիզացիա անցկացնել, որպեսզի հասկանան’ ինչ կորցրին, ինչքան կորցրին, ապաև’ նախապատրաստվեն գալիք 2017-18-ի ընտրություններին: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Պարզվել է, որ նախորդ՝ 2007-ի ընտրությունների համեմատ ուղիղ երկու անգամ ավելացել են մանդատների գները. եթե 2007-ին խորհրդարան մտնելու համար կուսակցությունը համամասնական ամեն պատգամավորի հաշվով ծախսում էր մոտ 500 հազար դոլար, մեծամասնականով ընտրվողը’ մի քիչ ավելի, ապա այս ընտրություններում հինգ տոկոս շեմը հաղթահարելու ծախսերը հասել և անցել են մեկ միլիոնի շեմը, իսկ մեծամասնականը հասել է միլիոնուկեսի»,-գրել է թերթը: