«Այաքս»-ը ձգտելու է նորից գլխից բարձր թռնել. մարզիչ

«Այաքս»-ը ձգտելու է նորից գլխից բարձր թռնել. մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդական «Այաքս»-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է, որ իր թիմը նորից «սեփական գլխից բարձր թռնի»:

«Նախորդ խաղին մենք կարողացանք կարևորագույն գոլ խփել: Առաջիկա հանդիպումը կանցկացվի հրաշալի մարզադաշտում և աննկարագրելի մթնոլորտում: Անգլիական ցանկացած ակումբի հետ մրցելիս հանդիպման տեմպը միշտ էլ բարձր է լինելու: Մենք նորից պետք է թռչենք մեր գլխից բարձր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Հագը:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանա կիսաեզրափակչի պատասխան «Այաքս»-«Տոտենհեմ» հանդիպումը: Թիմերի առաջին խաղում, որը կայացել էր Անգլիայում, «Այաքս»-ը հաղթել էր «Տոտենհեմ»-ին նվազագույն հաշվով: Այս թիմերը միմյանց հետ ընդհանուր հաշվով մրցել են 3 խաղում: 2 անգամ հաղթել է «Տոտենհեմ»-ը, մեկում է առավելության է հասել «Այաքս»-ը: Անգլիական ակումբը խփել է 6 գոլ, իսկ «Այաքս»-ը` 2 գնդակ:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Այաքս»-«Տոտոնհեմ» հանդիպումը կկայանա մայիսի 8-ին և կմեկնարկի 23:00-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում