28.1 C
Yerevan

«Առավոտ». Կազիմիրովը համոզված է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

«Առավոտ» թերթը գրում է. «Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին երեկ Ստեփանակերտում մասնակցում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի աոաջին համանախագահներից ՌԴ ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը:

Aгavot.am-ի և «Արմենիա» հեոուստաընկերության հետ զրույցում դեսպան Կազիմիրովն ասաց, որ իր համոզմամբ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Նա հիշեցրեց, որ մինչև 1997 թվականը բանակցությունները եռակողմ ձևաչափում էին, ինչն ամրագրված էր Բուդապեշտի հոչակագրով: Այնուհետև Ղարաբաղը դուրս մնաց գործընթացից, ինչում կար և՛ Բաքվի, և՛ Երևանի և՛ համանախագահների մեղքը: Վլադիմիր Կազիմիրովը Արցախի բանակցային սեղան վերադառնալու այլընտրանք չի տեսնում, քանզի վճռվում է հենց Արցախի ճակատագիրը:

Հարցին՝ այժմ տեսնո՞ւմ է այդ հավանականությունը, նա պատասխանեց, որ դա անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են ընդունում, թեև հստակ ժամկետներ չեն նշում, թե բանակցային ո՞ր փուլում պետք է Արցախը վերականգնի իր դիրքերը:

Պատասխանելով կարգավորման գործընթացի և բանակցային ներկայիս փուլին վերաբերվող հարցին, Վլադիմիր Կազիմիրովն ասաց, որ իր դիտարկումներով, կողմերի դիրքորոշումները՝ նկատի ունի երեք կողմերի՝ Արցախ, Հայաստան, Աղրբեջան, շարունակում են բավական կոշտ մնալ: Նա տպավորություն ունի, որ հարցի կարգավորում «այս» սերնդի պարագայում հնարավոր չէ, կարծում է, որ հարցը լուծում կստանա հաջորդ սերնդի օրոք»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

spot_imgspot_img