23.1 C
Yerevan

Էդուարդ Թոփչյանը Իտալիայում կղեկավարի Զագրեբի ֆիլհարմոնիկ նվագախումբը

Նմանատիպ

Հայ եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես...

Թումոյի այգում սպասվում են խաչատրյանական օրեր

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կոնտրոնը հայտարարում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների...

Արամ Խաչատրյան՝ աշխարհի հայազգի մուսան

Համաշխարհային դասականը՝ Արամ Խաչատրյանը հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի...

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, Irates.am: ՀԱՖՆ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը «Բրեշիայի և Բերգամոյի դաշնակահարների միջազգային փառատոնին» (Իտալիա) կղեկավարի Զագրեբի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Էդուարդ Թոփչյանն այս հեղինակավոր փառատոնի հաճախակի հյուրերից է: Այս տարի նա հանդես կգա հայտնի հունգարացի ջութակահար Ռոբի Լակատոշի հետ:

Համերգները տեղի կունենան մայիսի 12-ին և 13-ին Բրեշիայի «Teatro Grande»-ում և Բերգամոյի «Teatro Sociale»-ում: Ծրագրում ի թիվս այլ ստեղծագործությունների կհնչեն Ֆ. Լիստի թիվ 1 և 2 Հունգարական ռապսոդիանները (նվագախմբային փոխադրում), թիվ 3 Սիմֆոնիկ պոեմը, Բրամսի Հունգարական պարերի ընտրանին:

«Բրեշիայի և Բերգամոյի դաշնակահարների միջազգային փառատոնը» երաժշտական աշխարհի կարևորագույն իրադարձություններից է: Հիմնադրվել է 1964 թվականին՝ մաեստրո Ագոստինո Օրիցիոյի կողմից: Բրեշայի հիասքանչ Մեծ թատրոնում և Բերգամոյի Դոնիցետիի անվան թատրոնում փառատոնը հյուրընկալել է դասական կատարողական արվեստի անվանի և հեղինակավոր նվագախմբերի և երաժիշտների: Իր գործունեության հիսունհինգ տարիների ընթացքում փառատոնում հանդես են եկել հանրահայտ դաշնակահարներ Արտուրո Բենեդետտի Միքելանջելին, Մաուրիցիո Պոլլինին, Սվյատոսլավ Ռիխտերը, Վլադիմիր Աշկենազին, Քրիստիան Ցիմերմանը, Մարթա Արգերիխը, Եվգենի Կիսինը, ինչպես նաև հայտնի մենակատարներ և դիրիժորներ՝ Մստիսլավ Ռոստրոպովիչը, Միշա Մայսկին, Լուչանո Պավարոտին, Ռիկարդո Մուտին, Կլաուդիո Աբբադոն, Վալերի Գերգիևը, Լորին Մաազել և այլոք:

spot_imgspot_img