21.1 C
Yerevan

Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմների համաձայնագրի ստորագրմանը

Նմանատիպ

Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  հունիսի...

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետի հետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո...

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր կենտրոններ կբացի

ԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս...

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարցը կառավարության մայիսի 10-ի նիստում քննարկման ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին համաձայնագիրը առաջին անգամ ուղարկվել է ԵԱՏՄ անդամ երկրներին, ԵՏՀ խորհրդի 2017թ. մայիսի 17-ին, այնուհետև կրկնակի լրամշակումից հետո 2018թ. ապրիլի 17-ին ևս մեկ անգամ ուղարկվել է ներպետական համաձայնեցման: Համաձայնագրով ձեռք է բերվում այն ապրանքների հետագծելիության վերաբերյալ փոխադարձ պայմանավորվածություններ, որը ենթադրում է նաև ԵԱՏՄ անդամ երկրների կողմից ներազգային այդպիսի համակարգեր ձևավորելուն, որոնց ցանկը դեռևս սահմանված չէ, և ըստ համաձայնագրի, սահմանվելու է հանձնաժողովի կողմից: Այս հետագծելիության գործառույթը իրականացվելու է փուլային եղանակով»,– ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ ՀՀ-ի համար համաձայնագրի ընդունումը կբերի որոշակի ֆինանսական միջոցներ ծախսելու պարտավորություն:

«Մենք ստիպված կլինենք ստեղծել մեր ներպետական էլեկտրոնային համակարգերը հետագծելիության ապահովման, և երկրների միջև տեղեկատվությունների փոխանակումը սահմանված է, որ կլինի ԵՏՀ կողմից սահմանված կարգով»,- նշեց Դավիթ Անանյանը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խոսքով` համաձայնագրով սկիզբ է դրվում հետագծելիության գործընթացի կազմակերպմանը:

spot_imgspot_img