21.1 C
Yerevan

Գեղարքունիքի մարզում 55 մեգավատ հզորությամբ Կովկասում ամենախոշոր արևային կայանն է կառուցվելու. Փոխնախարար

Նմանատիպ

16 տարեկանները անձնագիր ստանալու համար պետք է վճարեն

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում հավանություն տվեց...

Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոս»-ի 3-րդ շրջանում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի...

Սևիլիան` Եվրոպա լիգայի 7-ակի հաղթող

Բուդապեշտի Պուշկաշ Արենա մարզադաշտում (Հունգարիա) երեկ կայացավ Եվրոպա լիգայի...

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: 2019-20թթ. ընթացքում կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ արևային կայան, որը կլինի տարածաշրջանում՝ Կովկասում, ամենախոշոր արևային կայանն ամենացածր գնով, այսօր «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

«Հայաստանում արևային էներգետիկայի պոտենցիալը դեռևս մնում է լրիվ չօգտագործված։ Հայաստանը միջինից բարձր արևային պոտենցիալ ունեցող երկիր է, մոտ 1500-1800 ժամ արևային օրեր ենք մենք ունենում, և Գեղարքունիքի մարզը դրանցից ամենամեծ պոտենցիալ ունեցողն է, դրա մասին է վկայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին զեկույցը, որի համաձայն 13 լիցենզավորված արևային կայանից 8-ը Գեղարքունիքի մարզում է, 2-ն արդեն կառուցված է։

Դրա մասին է վկայում նաև առաջին արդյունաբերական մասշտաբի արևային կայանի կառուցումը, որը տեղի է ունենալու Գեղարքունիքի մարզում։

Անցած տարի տեղի ունեցած մրցույթի արդյունքում կա արդեն հաղթող կազմակերպություն և կառավարության հետ կնքված կառավարության աջակցության ծրագիրը, որի համաձայն՝ 2019-20թթ. ընթացքում կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ արևային կայան, որը կլինի տարածաշրջանում՝ Կովկասում ամենախոշոր արևային կայանն ամենացածր գնով։ Ամենացածր գինը ստացվել է շնորհիվ Գեղարքունիքի մարզի արևային մեծ պոտենցիալի, և այդ պոտենցիալը դեռևս սպառված չէ», – ասաց Վարդանյանը։

Նշենք, որ համաժողովին մասնակցում է 110 գործարար, որոնցից 72-ը արտերկրից է եկել Հայաստան։ Միջոցառմանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, պետական այրեր: Նման գործարար համաժողովներ մինչ այդ անցկացվել էին նաև Արարատի ու Լոռու մարզերում։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

16 տարեկանները անձնագիր ստանալու համար պետք է վճարեն

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում հավանություն տվեց...

Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոս»-ի 3-րդ շրջանում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի...

Սևիլիան` Եվրոպա լիգայի 7-ակի հաղթող

Բուդապեշտի Պուշկաշ Արենա մարզադաշտում (Հունգարիա) երեկ կայացավ Եվրոպա լիգայի...