16.1 C
Yerevan

«Թումանյանը օպերային արվեստում»

Նմանատիպ

Թումոյի այգում սպասվում են խաչատրյանական օրեր

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կոնտրոնը հայտարարում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների...

Արամ Խաչատրյան՝ աշխարհի հայազգի մուսան

Համաշխարհային դասականը՝ Արամ Խաչատրյանը հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի...

Հայ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գայանյանց կույսերի...

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 15-ին կայանալու է համերգային երեկո նվիրված մեծ գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակին։

Օպերային թատրոնից տեղեկանում ենք, որ «Թումանյանը օպերային արվեստում» խորագրով համերգի ընթացքում հնչելու են հատվածներ Ա. Տիգրանյանի «Անուշ», Ա. Սպենդիարյանի «Ալմաստ», Ս. Ջրբաշյանի «Գիքոր» օպերաներից։

Միջոցառմանը մասնակցելու են թատրոնի երգիչներ մոցցո-սոպրանո Նարինե Անաիկյանը, սոպրանո Սոֆյա Սայադյանը, տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ Պերճ Քարազյանը, տենոր Հովհաննես Անդրեասյանը, բարիտոններ Գեորգի Առաքելովը, Գևորգ Մաղաքյանը, բաս Պողոս Բեազբեկյանը։

Համերգը կայանալու է Օպերային թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում։

Նշենք, որ Թումանյանի 150-ամյակին նվիրված այս տարվա ողջ ընթացքում կազմակերպվում են հայ մեծ գրողին նվիրված միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվել է հենց նրա ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին։

spot_imgspot_img