ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Ռումբի մասին ահազանգի պատճառով Կառավարության 3-րդ մասնաշենքում այս պահին աշխատակիցների տարհանում է իրականացվում, Aysor.am-ի թղթակցին հայտնեց ԱԻՆ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը։
Նրա խոսքով, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը ստուգումներ և ուսումնասիրություն է իրականացնում՝ ճշտելու, արդյոք ահազանգը կե՞ղծ է, թե՞ իրական։
«Այս պահին մարդկանց տարհանումը, հավանաբար, ավարտվել է», – ասաց Է. Զարգարյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: