ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային թիմի և Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեռևս հայտնի չէ, թե որտեղ Գրիզմանը կխաղա հաջորդ մրցաշրջանում, սակայն իսպանական ԶԼՄ-ները պնդում են, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ն: Գրիզմանը պայմանագրային գինը հուլիսի 1-ին 200 միլիոնից կիջնի 120 միլիոն եվրոյի:
Գրիզմանը ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկո»-ի կազմում մասնակցել է 47 խաղի, խփել 21 գնդակ և կատարել 10 արդյունավետ փոխանցում: