ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը մասնակցել է ակումբի հաղթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Արգենտինայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում Բրիասկո-Բալեկյանի «Ուրական»-ը արտագնա խաղում մրցեց և հաղթեց 2:0 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը «Ուրական»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Արգենտինայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Ուրական»-ն կմրցի «Գոդոյ Կրուզ»-ի հետ: