Սեֆիլյանի նոր նախագիծը ահաբեկել է Սփյուռքի նախարարին եւ դաշնակցականներին

«Հրապարակը» գրում է, թե մի քանի ամիս է, ինչ սփյուռքում գործում է «Ռենեսանս Արմենիա» համահայկական կառույցը, որի ստեղծման ջատագովներից է Նախախորհրդարանի ներկայացուցիչ, Շուշիի հերոս Ժիրայր Սեֆիլյանը: Կառույցը փորձում է նորովի համակարգել աշխատանքը սփյուռքի հետ, նոր բջիջներ ստեղծել այնտեղ’ խլելով թե Հրանուշ Հակոբյանի, թե Դաշնակցության «հացը»:

Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ին եւ ընկեր Հրանտին այդ «քայլն» ամենեւին էլ դուր չի եկել: Իսկ Հրանուշ Հակոբյանի եւ նրա կառույցի առումով «Ռենեսանս Արմենիան» ուղղակի «արտաքին» մեծ վտանգ է ներկայացնում, որովհետեւ Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցերի, հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ կառույցի ներկայացուցիչներն անպայման ներկա պետք է լինեն ու հնչեցնեն սուր հարցեր, բարձրաձայնեն իրենց մտահոգությունները հայաստանյան ներքաղաքական եւ արտաքաղաքական հարցերի շուրջ, հայտնեն իրենց տեսակետը, ասել է թե՝ միտինգ անեն իրենք ներսում, կառույցի մյուս մասնակիցները’ դրսում:

Շարունակությունը’ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում