Թբիլիսիի փողոցներից մեկը կանվանակոչվի կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի պատվին

Թբիլիսիի փողոցներից մեկը կանվանակոչվի կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի պատվին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Թբիլիսիի քաղաքապետարանը որոշել է մայրաքաղաքի փողոցներից մեկն անվանակոչել կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի պատվին, հաղորդում է ТАСС-ը:

Ըստ աղբյուրի՝ որոշումն ընդունվել է վրացական կինոյի ստեղծման 111-րդ տարեդարձի առթիվ: Տոնական միջոցառումն անցկացվել է Թբիլիսիի քաղաքապետարանի շենքում, որտեղ հյուրերին ներկայացվել են վրացական առաջին ֆիլմերում նկարահանված դերասանների հագուստները:

Թե որտեղ է գտնվելու Դենելիայի փողոցը, դեռևս հայտնի չէ: Քաղաքային իշխանությունները վերջնական որոշումը կհրապարակեն առաջիկայում:

Թբիլիսիում ինն այլ փողոցներ կանվանակոչվեն վրացի այլ հայտնի ռեժիսորների և դերասանների պատվին:

Գեորգի Դանելիան մահացել է 2019-ի ապրիլի 4-ին, 88 տարեկանում: Նա ծնվել է Թբիլիսիում, սակայն ողջ գիտակից կյանքն ապրել է Մոսկվայում: Կինոռեժիսորի հայտնի ստեղծագործություններից են՝ «Ես քայլում եմ Մոսկվայի փողոցներով» (1963 թ.), «Աֆոնյա» (1975 թ.), «Միմինո» (1977 թ.), «Աշնանային մարաթոն» (1979 թ.), «Կին-դզա-դզա» (1986), «Նաստյա» (1993):

Հետևեք մեզ նաև Telegram-ում