26.1 C
Yerevan

Քաղաքացին դարձյալ տուժողի դերում կհայտնվի

Նմանատիպ

Եվրախորհրդարանն ընդունել է զենքի լայնածավալ արտադրության ծրագիր

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Եվրահանձնաժողովի կողմից մշակված օրինագծին, որը...

Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի...

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ուկրաինական զինուժի կողմից սահմանը ճեղքելու փորձի մասին

Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո շրջանում փորձել...

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը լուրջ մտահոգություններ ունի Հայաստանում մասնավոր գերեզմանատներ ունենալու առաջ քաշվող գաղափարի վերաբերյալ, ինչն էլ նա արտահայտեց թեմային նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում:

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներին ծանոթանալով հենց հեղինակից’ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանից, Ա.Մինասյանը տեղեկացրել է, որ իրեն մտահոգում է այդ գաղափարը, քանի որ այդ կերպ հեշտությամբ գալու ենք տարանջատման’ ի՞նչ է, ուզում ենք հիմա էլ աղքատների ու հարուստների գերեզմանատներ ունենանք.

«Շատ լուրջ խնդիրներ կան, բայց արդյո՞ք այս նախագծով մենք փորձում ենք այդ խնդիրները լուծել, թե միայն մասնավոր գերեզմանատներ ունենալու հարցն է: Սա է ինձ մտահոգում: Բացի այս, ես լուրջ մտահոգություններ ունեմ նաև այն խնդրի հետ, թե որքանով է նպատակահարմար հուղարկավորության հետ կապված ամենը տալ մասնավորին»,- Panorama.am-ի փոխանցմամբ իր մտահոգությունն է հնչեցրել նա:

Սակայն Հովհաննես Մարգարյանի կարծիքով, հակառակը’ մասնավորին’ ոլորտի հանձնումը կբերի ոլորտի առողջացման. «Երբ դա կլինի և մենք մրցակցություն կսահմանենք, ես վստահ եմ, որ գները ավելի մատչելի կլինեն, քան ներկայումս: Ամբողջ աշխարհում անցնելով նման համակարգի լավ արդյունքներ են արձանագրել ոլորտում»,- ընդգծել է ՕԵԿ-ական պատգամավորը:

ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն էլ կասկածի տակ է առել այն, որ մասնավորեցումը կբերի գների մատչելիությանը, ինչի մասին պնդում է Հ.Մարգարյանը:

Ա.Աղաբաբյանը նաև մտահոգություն է հայտնել, որ եթե այդ փոփոխությունները իրականացվեն, ապա քաղաքացիները որոշակիորեն խնդրի առաջ կկանգնեն, որովհետև եթե այսօր ոմանք իրենք իրենց ձեռքով են, ենթադրենք, գերեզմանի փոսը փորում, քանի որ գումար չունեն դրա համար բանվոր վարձելու, ապա այդ դեպքում մասնավորը կարող է իրեն թույլ չտալ իր տարածքում ինքնագործունեությամբ զբաղվել: Այլ կերպ ասած, նշել է ԲՀԿ-ական պատգամավորը, քաղաքացին դարձյալ տուժողի դերում կհայտնվի:

spot_imgspot_img