16.1 C
Yerevan

Երկրում նորից դանդաղ անցնում, թշնամիներ է փնտրում տերպետրոսյանական ոգին. Գեղամ Մանուկյան

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ,  Aysor.am: Հայ Հեղափոխական Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում հայտարարեց, թե մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը Դաշնակցությունը բռնեց։

«Բայց՝ Փաշինյանի մեկնած ձեռքը, ոչ թե նրա կողքի եղածների։ Բռնեց, հույս ունենալով, որ վարչապետն իրեն կզգա Հայաստանի Հանրապետության վարչապետ, հայ ժողովրդի վարչապետ։ Ցավոք, մեկ տարվա ընթացքում ականատես ենք լինում, որ երկրում նորից դանդաղ անցնում է, քայլում է, տարածվում է, թշնամիներ է փնտրում տերպետրոսյանական ոգին, աշխատաձևը։ Չպետք է թույլ տանք, տեսել ենք այդ քաղաքականության արյունոտ հետևանքները», – հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ թշնամությունը հորդում է. «Ջինը դուրս է եկել՝ դպրոցից մինչև ընտանիք, փողոցից մինչև այս հրապարակ»։

Նա անդրադարձավ նաև շաբաթ օրն Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպին.

«Տեսանք, թե ոնց կարող է իշխանությունը մեկ տարվա մեջ թշնամությունը, մաղձը, քենը հասցնի այնտեղ, որ հայ կինը, հայ երիտասարդը մանկահասակ երեխային չնկատի, հարձակվի պապու վրա»։

spot_imgspot_img