Հայ մարմնամարզիկները թիմային պայքարում ոսկե մեդալ են նվաճել
25/05/2019 12:50

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները թիմային պայքարում ոսկե մեդալ են նվաճել Սանկտ Պետերբուրգում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքականի անդամ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյան «Ալեքսանդր Դիտյատինի գավաթ»-ի խաղարկությունում թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը:
Արթուր Դավթյանը բազմամարտի մեծահասակների պայքարում գրավել է առաջին տեղը, իսկ Խաչիկյանը երիտասարդների մեջ 4-րդն է միայն:
Դավթյանը և Խաչիկյանը իրենց ուժերը կչափեն նաև առանձին գործիքների եզրափակչում: