Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 5 մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուրգում
26/05/2019 15:13

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը 5 մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուգի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ալեքսանդր Դիտյատինի գավաթ»-ի խաղարկությունում Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել բազմամարտում, ինչպես նաև հենացատկերի և նժույգթափերի վարժությունում: Հայ մարմնամարզիկը արծաթե մեդալակիր է դարձել օղակների և ազատ վարժությունում:
Նախօրեին հավաքականի անդամ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյան «Ալեքսանդր Դիտյատինի գավաթ»-ի խաղարկությունում թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում