Ցիցիպասը «Ռոլան Գարոս»-ի երկրորդ շրջանում է

Ցիցիպասը «Ռոլան Գարոս»-ի երկրորդ շրջանում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության առաջին փուլը հաղթահարեց հույն թենիստ Ստեֆանոս Ցիցիպասը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց մենախաղի առաջին փուլում հույն թենիսիստ հակառակորդը Գերմանիայից Մաքսիմիլիան Մարտերան: 1 ժամ 51 րոպե ձգված մրցախաղում Ցիցիպասը հաղթեց 6:2, 6:2, 7:6 (7:4) հաշվով:

Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ «Ռոլան Գարոս»-ը, «Մեծ սաղավարտ»-ի 4 մրցաշարերից՝ (ԱՄՆ բաց առաջնություն, Ավստրալիայի բաց առաջնություն և Ուիմբլդոն) միակն է, որն անկացվում է հողածածկի (գրունտ) վրա: «Ռոլան Գարոս»-ն անցկացվում է 1891 թվականից ի վեր և անվանումը ստացել է ֆրանսիացի օդաչու Ռոլան Գարոսի պատվին։ Տղամարկանց հանդիպումները բաղկացած են հինգ սեթերից, առանց թայբրեյքի հինգերորդ սեթում: 128 տարվա պատմություն ունեցող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է: Կանանց մենախաղում 2018 թվականին հաղթանակ տոնել է Սիմոնա Հալեպը: Ռաֆայել Նադալը ամենաշատն է հաղթել Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ 11 անգամ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում