ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը։
«Եկեք այսօր գիծ քաշենք այս պատմության տակ և աշխատենք հանուն համալսարանի զարգացման», – ասաց ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը։
Հիշեցնենք, այսօր անցկացվում էր ԵՊՀ խորհրդի նիստը, որի ընթացքում քվեարկությամբ պաշտոնապես դադարեցվեցին հրաժարական ներկայացրած ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունները։