15.1 C
Yerevan

Միսաք Մեծարենց․ Կիրակմուտք

Նմանատիպ

Դիեգո Վելասկես` Էության նկարիչը

Ռոդրիգես դե Սիլվա Վելասկես. նա մի տղա էր, որը...

Համաշխարհային արվեստի 10 գլուխգործոց Լեոնարդո դա Վինչիից

Լեոնարդո դա Վինչին Վերածննդի դարաշրջանի մեծ նկարիչներից մեկն է,...

5 մուլտֆիլմ ընտանեկան դիտման համար

Պատրաստեք պոպ-կորնը, անջատեք սենյակի լույսը, հարմար տեղավորվեք բազմոցին և...

«…Եկեալքս ի մտանել արեգականն
Տեսաք զլոյս երեկոյիս…»

Յուշիկ փախչող իրիկուան ծիրանի լոյսն է զըւարթ…
Ոսկի թելեր՝ պլլըւած խունկի թաւիշ մըշուշին.
Կապոյտ ծոպեր, ծիածան, ծըփուն ձայներ, միստի՜ք վարդ
Լոյսէ արցունք մոմերու՝ որոնք հանդարտ կը մաշին։

Խունկի ծարաւ իմ հոգիս կը ծըծէ պահն այս հանդարտ,
Ոսկեկըրակ աչքերով բուրվառներ երբ կը ճօճին.
Պակուցում մը հոգեգրաւ հոն կը թողու զիս անթարթ,
Կը զգամ համբոյրն իմ հոգիս պարուրող բիլ մարմաշին։

Մեղեսիկի երանգներ կ’օծեն պարոյրը խունկին.
Խորհուրդին եմ ծնրադիր բազուկներըս խաչանիշ՝
Ու կը սպասեմ որ ծագի հոգւոյս պայծառ կիրակին…

Ջահերն հիմակ կ’երազե՜ն համակ զիւմրիւթ ու թարշիշ…
Կամարներէն, խորանէն կը ծագին լոյս ու ծիծաղ.
Հոգիս քիչ քիչ կը թաղուի անուրջին մէջ այս չքնաղ։

Յուշիկ փախչող իրիկուան ծիրանի լոյսն է զըըւարթ…

spot_imgspot_img