ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Թուրքիայում ազատ է արձակել NASA-ի աշխատակից ազգությամբ թուրք Սերքան Գյոլգենին, ով ԱՄՆ-ի քաղաքացի է։ Նա 3 տարի առաջ էր կալանավորվել Թուրքիայում։ Նրան մեղադրում էին Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ։ Գյոլգեին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթաջուսը թեմայի շուրջ հայտարարություն է արել` ողջունելով Գյոլգեի ազատ արձակումը։
Թուրքական աղբյուրը նշում է, որ ազատ արձակվածի փաստաբաններից մեկը ազգությամբ հայ Ջեմ Հալավուրթն է։
ԱՄՆ-ն վաղուց կոչ էր անում Թուրքիային ազատ արձակել իր քաղաքացուն։