21.1 C
Yerevan

Գումարտակային մարտավարական զորավարժություն՝ Արցախում

Նմանատիպ

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերը չեն վրիպում Իրանի աչքից․Քանանի

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է,  որ Իրանի...

Թուրքիայում կստեղծվի Էրդողանի անվան թանգարան

Թուրքիայում ստեղծվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան...

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է գնդապետ Աշոտ Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամասի ուժեղացված ստորաբաժանումներից մեկի հետ անցկացված գումարտակային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը, որին, բացի միավորման հրամկազմից, հետևել է նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախքան հրաձգության փուլի մեկնարկը, զորախաղերի մասնակից ուժերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի, և սահմանված ժամկետներում, առանց խափանումների, զբաղեցրել մարտական կիրառման պայմանական շրջանները:

Մարտավարական զորավարժության կրակային փուլի ընթացքում անձնակազմը արդյունավետ կերպով իրականացրել է պաշտպանողական ու հարձակողական գործողություններ և, կիրառելով նաև արդիական մի շարք զինատեսակներ ու մարտավարական նոր մոտեցումներ, կասեցրել պայմանական հակառակորդի առաջխաղացումը, որից հետո անցնելով հակագրոհի՝ վերականգնել առաջնագիծը:

Ինչպես բուն զորախաղերի, այնպես էլ դրան նախորդած մարտավարաշարային պարապմունքների ընթացքում անձնակազմի ցուցաբերած հստակ ու ներդաշնակ գործողությունները թույլ են տալիս վստահություն հայտնելու, որ բացի տեսական գիտելիքներից, զինծառայողներն ունեն նաև մասնագիտական անհրաժեշտ հմտություններ և պատրաստ են ոչ միայն զորավարժությունների, այլև, եթե հարկ լինի, նաև իրական մարտական պայմաններում ցույց տալ իրենց բազկի ուժը և անառիկ պահել հայրենիքի սահմանները:

spot_imgspot_img